Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները


Մենք բոլորսե հավասար ենք և բոլորս պետք է օրենքները պահենք։Չպետք է լինեն բացառություններ։

Ամեն մեկը ունի իր կարծիքը ,պետք չի նրա կարծիքի համար իրան ճնշեն կամ վիրավորեն։Կարողա մարդկանց կարծիքները տարբեր լինեն ու դա նորմալ ա ։Չպետք է ոչմեկին ինչ-որ բան ստիպել,մարդը ազատություն պետք է ունենա և ինքը որոշի ինչ անի։Եթե ինքը ուզում է լինել ինչ-որ մի կրոնի թող լինի ,կամ եթե ուզում եմ ինչ-որ մի բան անել չպետք է նրան զրկել ։Բայց դե իհարկե կան օրենքներ ,որոնց պետք է հետեվենք ։

Իրավունք 9 Սահմանադրություն


Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ 

 Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

 Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

ՀՀ Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով, երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխություններ, որոնցից առաջինը կատարվել է սահմաանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով, իսկ երկրորդը՝ վերջինը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով: Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։

Յունեսկո


Յունեսկո-ն ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալություններից մեկն է:

1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը, որն ուժի մեջ է մտել 1946թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո:

Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը` կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով:

Այսօր Կազմակերպությունն ունի 193 լիիրավ և 11 ասոցացված անդամ:

Հայաստանն անդամակցել է 1992թ. հունիսի 9-ին:

ՄԱԿ


Մակը հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:

ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

1992 թվականի մարտի 2-ին, դառնալով ՄԱԿ-ի անդամ ։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների հետ:

Հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա` Հայաստանն իր գործնական ներդրումն է ունենում համաշխարհային գործընթացներին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու խրախուսման, իրավական պետության հաստատման գործում: