Ավատատիրության ձևավորումը


Հասարակական նոր հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը և կալվածատճրական հողատիրությունը։ Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ։ Այս բառից էլ ծագել է հասարակության «ավատատիրական» անվանումը։ Վաղ միջնադարում Հայաստանում կային հողատիրության մի քանի ձևեր։ Մեծ Հայքում մինչև 428թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր։ Նա էր ամենախոշոր հողատերը։ Հնուց եկող սեփականության ձևերից էր համայնական հողատիրությունը։ Համայնական հողերը բաժանված էին հարկեր վճարող մեծ ընտանիքների միջև։

Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները ՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմի անդամները։ Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը։ Այն կոչվում էր հայրենական։

5-րդ դարի վերջին Վահան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը։ Մարզպանական Հայաստանը կոչվում էր Տանուտերական Հայաստան։ Ինչպես թագավորական, այնպես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին։ Նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճանը։ Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի ՝ ազատների և անազատների։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը ՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էր բարձր ազատների դասին։ Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ։ Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը։ Անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները։

Տրդատ 3


Մեծ Հայքի Արշակունյաց թագավորություն (66-428)

66 թվականին Հայաստանում գահ է բարձրացել և Արշակունյաց թագավորության հիմնադիրն է հանդիսացել Պարթև Արշակունի արքա Վաղարշի եղբայր Տրդատը: Հետագայում Արշակունիները խնամիական կապեր են հաստատել տեղի հայ նախարարների հետ, որի արդյունքում Արշակունիների հետագա սերունդը գնալով հայացել է:

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։  287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

Արտավազդ 2-րդ


Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Տիգրան մեծին հաջորդեց նրա որդին՝ Արտավազդ 2-ը (Ք.ա. 55թ.-34թ.):

Կրասոսի արշավանքը. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատկը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի <<դասշակից և բարեկամ>>, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական ուժեր, բայց նա չկատարեց Արտավազդի պայմանները և չստացավ օգնություն Մեծ Հայքի կողմից:

Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքերը ջախջախիչ պարտություն: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը շարժվել էր դեպի Հայաստան: Հայ և պարթև արքաները հանդիպելով որոշում են կնքել բարեկամության դաշինք և ամրապնդել կապը պարթև արքայազն Բակուրի և Արտավազդի քրող ամուսնությամբ:

Անտոնիոսի արշավանքը.Ք.ա 38թ. Պարթևստանում գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նա սպանեց իր հորը, եղբայրներին ու նրանց որդիներին: Հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Читать далее «Արտավազդ 2-րդ»