Արտավազդ 2-րդ

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Տիգրան մեծին հաջորդեց նրա որդին՝ Արտավազդ 2-ը (Ք.ա. 55թ.-34թ.):

Կրասոսի արշավանքը. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատկը Պարթևստանի գրավումն էր: Քանի որ Հայաստանը Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի <<դասշակից և բարեկամ>>, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական ուժեր, բայց նա չկատարեց Արտավազդի պայմանները և չստացավ օգնություն Մեծ Հայքի կողմից:

Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքերը ջախջախիչ պարտություն: Սպանվեց նաև Կրասոսը:

Մինչ այդ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը շարժվել էր դեպի Հայաստան: Հայ և պարթև արքաները հանդիպելով որոշում են կնքել բարեկամության դաշինք և ամրապնդել կապը պարթև արքայազն Բակուրի և Արտավազդի քրող ամուսնությամբ:

Անտոնիոսի արշավանքը.Ք.ա 38թ. Պարթևստանում գահը զավթեց Օրոդես 2-ի որդի Հրահատը: Նա սպանեց իր հորը, եղբայրներին ու նրանց որդիներին: Հայ-պարթևական դաշինքը խզվեց:

Շուտով արևելք աշրավեց մեկ այլ հռոմեական զորավար՝ Մարկոս Անտոնիոսը, որը նույնպես ծրագրել էր նվաճել Պարթևստանը: Նա, ելնելով Կրասոսի սխալներից, նախատեսում էր արշավել Հայաստանի տարածքով: Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները: Նա Անտոնիոսին խոստացավ տրամադրել օգնական զորք և թույլատրել պարթևների դեմ արշավել Հայաստան: Ք.ա. 36թվականին Անտոնիոսը սկսեց իր ռազմարշավը, բայց պարտություն կրեց: 100 հազարանոց բանակից նա կորցրեց 35հազար զինվոր: Նա հետ քաշվեց Հայաստան, ապա գնաց Եգիպտոս, քանի որ ամուսնացած էր այնտեղի իշխող Կլեոպատրա թագուհու հետ:

Անտոնիոսը Հռումում անմեղ լինելու համար ամբող մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա: Ք.ա. 34թ Անտոնիոսի զորքերը անկակնկալ կերպով ներխուժեցին Հայաստան: Պատերազմից խուսափելու նպատակով սկսվեցին բանակցությունները, սակայն նա խաբեությամբ ձերբակալվեց և տարան իրեն Եգիպպտոս: Արտոնիոսը Եգիպտոսում պահանջեց, որ գերված Արտավազ 2-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն Կլեոպատրային՝ դրա դիմաց խոստանալով ազատություն: Սակայն վեհաձայն Արքան և իր ընտանիքը արհամարեցին ԱՆտոնիոսին՝ արժանանալով անգամ թշնամիների հիացմունքին: Քա. 31թ Անտոնիոսը և Կլեոպատրան մահապատժի ենթարկեցին Արտավազդ 2-ին ւ նրա կնոջը, իսկ երկու արքայորդիները մնացին պատանդության մեջ:

Оставьте комментарий