Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.


Նոյեմբերի 7-11․Սեբաստացու օրեր, Սիրադեղյանական օրեր
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 8. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Նկարագրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:

Հայ հայդուկային շարժումը ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրքերի մի շարք ոտնձգություններից։Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերը միշտ ոգևորվել են իրենց կերտած հաղթանակներով և շարունակել նույն ոգով։ Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ Շատ հայ երիտասարդներ գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ, կազմում էին հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցկացնել։ Այդ գործողությամբ Արևմտյան Հայաստանում հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից և Պարսկաստանից։

Читать далее «Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.«

Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես)․


Սեպտեմբերի 12-16
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1.
 Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես)․
ա/ Հայ ազատագրական պայքարի նոր փուլը
բ/ Հակոբ Ջուղայեցի
գ/ Իսրայել Օրի /բանավոր, դասագիրք՝ էջ 7-10,  նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։

Читать далее «Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես)․»

Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները


Վահան Մամիկոնյան

Վահան Մամիկոնյանի ժամանակ ճանաչվեց Հայաստանի ներքին ինքնավարությունը: Նա եղել է Պարսից տիրապետության դեմ 481–484 թթ-ի հայ ազգային-ազատագրական կռիվների (Վահանանց պատերազմ) առաջնորդը:

Վահան Մամիկոնյանը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակի և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին է: Ավարայրի ճակատամարտից (451թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք: 455թ. Գուգարաց Աշուշա բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը:

 Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ: Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին: Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, Սահակ Բագրատունին՝ մարզպան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը՝ մեծ դատավոր: Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքել և 481թ.-ի աշնանը շարժվել դեպի Այրարատ: Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին: Ատրվշնասպն սպանվել է: Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են: Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան: 482թ.-ի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով: Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան: Ներսեհապատի ճակատամարտը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է: 482թ.-ի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Աղվանքով  ներխուժել է Վրաստան: Վրաց Վախթանգ I թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ-վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել: Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Հայկական զորքը նահանջել է Տայք:

484թ.-ի ամռանը պարսից բանակը պարտվել է միջինասիական քոչվորական ցեղերին՝ հեփթաղներին. կռվում սպանվել է Պարսից Պերոզ արքան: Գահ է բարձրացել նրա եղբայր Վաղարշը: Արքունիքը համոզվել է, որ անհնար է բռնությամբ ճնշել հայոց ապստամբությունը և ընտրել է զիջումների ուղին: 484թ.-ի աշնանը Վաղարշ արքան Հայաստան է ուղարկել դեսպան Նիխոր զորավարին՝ հաշտության բանակցություններ վարելու համար: Բանակցությունները տեղի են ունեցել Հեր գավառի Նվարսակ գյուղում: Արքունիքը պարտավորվել է հրաժարվել կրոնափոխության ծրագրից, պահպանել Հայաստանում հաստատված նախարարական կարգը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, իսկ հայ նախարարները ճանաչել են Պարսից արքայի գերագահությունը:

485թ. Վահան Մամիկոնյանը մեկնել է մայրաքաղաք Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ և տանուտեր: Շուտով  նա նշանակվել է նաև Հայաստանի մարզպան: 483–484թթ հիմնովին վերակառուցել է Սբ Էջմիածնի Մայր տաճարը: Աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն, որը նրա պատվերով և հովանավորությամբ գրել է «Պատմություն Հայոց» երկը: Վահան Մամիկոնյանին է հղված Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» նամակը:

Վարդան Մամիկոնյան

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը եղելէ Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական պատերազմի առաջնորդը: Նրան մեծարել է Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով:

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420թ. Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422թ. մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428թ.) հետո՝ 432թ., հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ:

Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով:

Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:

Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել  է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ:

450թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի:

Ճակատամարտը տեղի է ունեցել 451թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները:

Վարդան Մամիկոնյանի կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության (Ղևոնդ Ալիշան, Դերենիկ Դեմիրճյան), քանդակագործության (Երվանդ Քոչար), գեղանկարչության (Էդուարդ Իսաբեկյան, Գրիգոր Խանջյան, Վահան Խորենյան) մեջ և թատերարվեստում: Վարդանանց են նվիրված կաթողիկոսներ Պետրոս Ա Գետադարձի «Արիացեալք» և Ներսես Դ Կլայեցու (Ներսես Շնորհալի) «Նորահրաշ» շարականները: Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնյանին և Վարդանանց նվիրված եկեղեցիներ ու վանքեր են կառուցվել Հայաստանի տարբեր նահանգներում, հայկական գաղթավայրերում, հետագայում՝ նաև Սփյուռքում:

ՀՀ-ում սահմանվել է «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որով պարգևատրվում են հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության և բանակաշինությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:

Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սբ Վարդանանք:

8-րդ դարի հակաարաբական ապստամբությունների արդյունքները


VII դարի առաջին կեսում մերձավոր Արևելքում տեղի ունեցան դեպքեր, որոնք պետք է ստանային համաշխարհային պատմական նշանակություն: 630-ական թվականներին առաջացած արաբական խալիֆայությունը ձեռնարկեց ծավալուն նվաճումներ և շուտով դարձավ միջնադարյան աշխարհի հզոր տերություններից մեկը, որը պիտի տնօրիներ նաև Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը:

Արաբական խալիֆայության Երևան գալու նախօրեին Հայաստանում կատարվել էին մի շարք կարևոր փոփոխություններ: Եթե 5-6-րդ դարերում քաղաքական առաջնորդության համար Մամիկոնյանների հետ մրցում էին Սյունյաց իշխանները, ապա 6-րդ դ. Վերջին ու 7-րդ դ. Սկզբին Սյունյաց իշխանները ասպարեզից դուրս եկած լինելով, Մամիկոնյանների անմիջական մրցակիցները դարձան վերելք ապրող Բագրատունիները, որոնք ձգտելով առաջնորդության, սկսեցին վճռական դեր խաղալ երկրի քաղաքական կյանքում:

Հայ-արաբական պարմանագրի կնքումը


652 թվականին Թեոդորոս Ռշտունին մեծամեծ ընծաներով մեկնում է Դամասկոս և համաձայնության գալիս Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ։ Նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ընդունում է խալիֆայության գերիշխանությունը։

Զվարթնոց
Պայմանագրի կետերից էին՝

Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան, ինչքան ցանկանային։
Հայ իշխանները իրենց միջոցներով կազմավորելու էին 15.000-անոց հեծելազոր, որը մասնակցելու էր արաբների արշավանքներին։
Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու։
Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ։
Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին։
Այս պայմանագիրը ներկայացնելով` Սեբեոս Եպիսկոպոս պատմիչը այն անվանում է «դժոխքի հետ պայմանագիր»։

Սակայն իրականում, ձևականորեն ճանաչելով Արաբական խալիֆայության գերիշխանությունը, Հայաստանը փաստորեն պահպանում էր իր ինքնուրույնությունը։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև 7-րդ դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Նույն 652 թվականին կառուցվեց Բանակի տաճարը Տայքում, ապա՝ Սիսավան եկեղեցին Սյունիքում, սուրբ Հռիփսիմեի տաճարը՝ Վաղարշապատում։ Դրանից որոշ ժամանակ առաջ կառուցվել էր Զվարթնոց տաճարը։ Հայ նախարարների գլուխ կանգնած Հայոց իշխանները կառավարում էին նաև Վրաստանը և Աղվանքը։ Պայմանագիրը ավելի հաստատուն դարձավ այն ժամանակ, երբ Մուավիան 661 թվականին դարձավ խալիֆ (661-680) և հիմնադրեց առաջին արաբական արքայատոհմը՝ Օմայյանների դինաստիան (661-750)։

Սիսավան՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի
Թեոդորոս Ռշտունին մահացավ 654 թվականին։ Նրան հաջորդած հայոց իշխանները ընտրվում էին Մամիկոնյանների ու Բագրատունիների ընտանիքներից կամ նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իշխաններից։ Այսպես, մինչև 7-րդ դարի վերջը Հայոց իշխան են եղել 5 նախարարներ՝

654-661 Համազասպ Մամիկոնյան
661-685 Գրիգոր Ա Մամիկոնյան
685-689 Աշոտ Բագրատունի
689-693 Ներսեհ Կամսարական
693-701 Սմբատ Բագրատունի
7-րդ դարի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ Աբդ ալ-Մալիքի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Տրդատ երրորդի գահակալությունը


Տրդատ 3-ը ծնվել է 287թ. և մահացել է 330թ.: Նա եղել է հայ Արշակունի արքա։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը:

Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Ամենահիշարժանը 276թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ։ 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ 3-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ 3-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր ՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտ Աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։

Գահնամակ և Զորանամակ


Գահնամակի փաստաթղթերի կարևորությունը այն էր, որ գահնամակը իրենից ներկայացնում է հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերը: Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ :Այդ փաստաթուղթը հաստատել է տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Իսկ Զորանամակը իրենից ներկայացնում էր հայոց արքունիքի ռազմական ուժերը:

Համաշխարհային կրոններ


Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:
Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։
Համաշխարհային կրոնի հիմնական տեսակներն են՝ Բուդդայականությունը, Իսլամը և Քրիստոնեությունը:
Ըստ իս բոլոր կրոնների հիմքում նույն բանն է:  Բայց ամեն մեկը այն քարոզում է յուրովի:

Բուդդայականություն՝

Բուդդայականությունը երեք համաշխարհային կրոններից մեկն է: 
Բուդայականությունը հիմնված է Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Որն ավելի հայտնի է «Բուդդա» անվանմամբ:
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում: Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով:

Բուդայականությունն ունի 10 պատվիրաններ, դրանք են՝
1.Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
2.Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
3.Մի՛ ստիր
4.Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
5.Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով
Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն       հոգևորականների համար են՝
1.Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
2.Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
3.Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
4.Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
5.Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ:

Իսլամ՝

Իսլամը համաշխարհային կրոնի տեսակներից է , որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին(Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամեդ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով։
Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին: Վերջին առաքյալը  մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։
Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների՝ նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։

Քրիստոնեություն՝

Քրիստոնեությունը, միաստվածային կրոն է , հուդդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ: Իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։
Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից  Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։
Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։
Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:
Քրիստոնեության հիմնական հոսանքներն են՝ Կաթոլիկությունը, Ուղղափառությունը, Արևելյան հնագույն եկեղեցիները (այդ թվում Հայ առաքելական եկեղեցին), Բողոքականությունը:
Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

Քրիստոնեությունում Աստծո 10 պատվիրաններն են՝
1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:
5.Պատվիր քո հորն ու մորը:
6.Մի սպանիր:
7.Մի շնանար :
8.Մի գողանար:
9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:
10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:

Հայոց դիցարանի աստվածներն ու նրանց պաշտամունքային կենտրոնները / Հունական դիցարանի աստվածների համադրությամբ


Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ: 

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով: 

Հայասա երկրի (մ. թ. ա. XV–XIII դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն: Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն եռյակը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին, իսկ երրորդի անունը չի պահպանվել:

Վանի թագավորության (Բիաինիլի, Ուրարտու, Արարատ) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ: Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի: Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների:

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր պանթեոն, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը: 

Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները:

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր. կոչվել է Վահեվանյան): Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին: 

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին: Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ: Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում: Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին:

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է: Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով: Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն: Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են:

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը: Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը: Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան: Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան: Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Տրական գոտի անվանումը և այլն:

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը: Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ:

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ (Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամ և այլ աստվածություններ:

Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝ Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Միհրը՝ Հելիոսի, Վահագնը՝ Հերակլեսի, Տիրը՝ Ապոլլոնի (նաև Հերմեսի), Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները: Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել: Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն:

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը: Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր:

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթների, պաշտամունքային տարրերի քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ:

Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում: Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը: Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը:

Արամազդ-Զևս-երկնքի և երկրի արարիչը,աստվածների հայրը

Անահիտ-Արտեմիս-մայրության և պտղաբերության աստվածուհի

Վահագն-Հերակլես-ամպրոպի, կայծակի և պատերազմի ատված

Աստղիկ-Աֆրոդիտե-Սիրո և ջրերի աստվածուհի

Նանե-Աթենաս-իմաստության և պատերազմի աստվածուհի

Տիր-Ապոլոն կամ Հերմես-գիտության և իմաստության աստված

Միհր-Հելիոս կամ Հեփեսոս-լուսի ,մաքրության աստված

Սպանդարամետ-Հադես-Ստորերկրյա աշխարհի աստված

1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը


Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, Արևելյան Հայաստանի, արևմտահայության, Ռուսաստանի հայ բնակչության և արտերկրի հայկական համայնքների մասնակցությունը 1914-1918 թվականների Առաջին աշխարհամարտին։այ ժողովուրդը ակտիվ մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին, մեծ զոհողությունների գնով զգալի ավանդի ներդրումը Ռուսաստանի և ամբողջ Անտանտի հակառակորդ Թուրքիայի դեմ տարած հաղթանակում քաղաքական լուրջ պատճառներով ըստ արժանվույն չփոխհատուցվեց։Կովկասյան ճակատ, առաջին համաշխարհային պատերազմի ճակատներից մեկը, որն ընթանում էր Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջևԿովկասյան ճակատը ներառեց նաև արևմտյան Հայաստանը՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը։ Ռազմական գործողություններն ընթանում էին նաև ծովում, որին ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը։